
Իրանցի լրտեսն Իսրայելին տեղեկացրել է Նասրալլայի գտնվելու վայրի մասին․ Le Parisien

Իրանցի լրտեսն Իսրայելին հայտնել է Բեյրութի հարավային արվարձանում «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի ներկայության մասին։
Հայտնում է Le Parisien թերթը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության մարմինների աղբյուրին։
«Իսրայելցիներն արեցին հնարավոր ամեն ինչ, չցանկացան բաց թողնել իրենց թիրախը»,- ասել է թերթի աղբյուրը:
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Նասրալլան սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններում՝ իսրայելական օդային հարձակման հետևանքով։ Շաբաթ օրը շարժումը հաստատել է իր առաջնորդի մահը և խոստացել շարունակել առճակատումը Իսրայելի հետ։