
Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից:
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովը Բերբոքին ներկայացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: