Բաժիններ՝

Թուրքիայում նկատվում է ուղեղների արտահոսքի աճ

Թուրքիայի վիաճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2021-2023թթ. երկրում բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների՝ երկրից հեռանալու վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2023-ին Թուրքիայից ուղեղների արտահոսքը կազմել է 2%։ Միջանկյալ նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 1.6%։ Ընդ որում՝ կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 1.6%, իսկ տղամարդկանց մոտ՝ 2.4%։

Թուրքիայից ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշները հիմնականում գրանցվել են կրթության ոլորտում, մասնավորապես տեղեկատվական և հաղորդակցության ոլորտից ուղեղների արտահոսքի ցուցանիշը կազմել է 6.8%։

Այնուհետև հաջորդում են ճարտարագիտության, արտադրության և շինարարության ոլորտները 4.4%-ով և բնագիտական, մաթեմատիկան և վիճակագրության ոլորտները 2.6-%-ով։

Թուրքիայից ուղեների արտահոսքն ամենաշատը կատարվում է դեպի ԱՄՆ՝ (21.4%)։ Միացյալ նահանգներին հաջորդում են Գերմանիան՝ (17.5%), Միացյալ Թագավորությունը՝ (11.2%), Նիդերլանդները՝ (6.9%), ապա՝ Կանադան (4.9%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս