
ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար, «Ազատության»-ը հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Պատճառների մասին Աղազարյանը շատ չխոսեց, միայն նշեց՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։
Մինասյանի եղբայրը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներով։ Նա հետախուզման մեջ է գտնվում։ Փաստաբան Ամրամ Մակինյանն մի քանի անգամ «Ազատության»-ն ասել է՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքները սին են և հորինված են համարում։
Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար։