Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համաձայնագրեր են կնքել

Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վարչության սոցցանցում տարածած հայտարարության մեջ կնքված պայմանագրերը որակվել են «կարևոր»:

Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի արտադրությանը, սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների և զինամթերի արտադրության գծին, ռազմավարական ցանցային հաղորդակցման համակարգին, օդային պլատֆորմների հաղորդակցության մոդեռնիզացմանը և նման մի շարք այլ ծրագրերի:

Տեսանյութեր

Լրահոս