
Էրդողանը Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել

Այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ գտնվող «Թուրքական տանը» կայացել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հայկական կողմն այս հանդիպման վայրի, քննարկման օրակարգի մասին մանրամասներ դեռ չի հաղորդել, տարածվել է միայն տեսանյութ և լուսանկարներ, որոնցից երևում է, որ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Թելեգրամյան ալիքներում տարածվող մեկ այլ լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։