«Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից մեջբերել է «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակը. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը». Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում ն.փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տողի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է, օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։

Բայց այստեղ կա մի բայց։ Մեջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։

Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը»։

Տեսանյութեր

Լրահոս