Հայաստանի շախմատի կանանց թիմն Օլիմպիադայում գրավեց 5-րդ տեղը
Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին:
Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը:
Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1: Հայաստանի կանանց ընտրանին 5-րդն է։
Այստեղ Օլիմպիադայի հաղթողը կրկին Հնդկաստանն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավել էր 6-րդ տեղը։