Մենք վերադառնալու ենք Արցախ այս ապազգային իշխանությանը վռնդելուց հետո. Գառնիկ Դանիելյան
Այդ կռիվը տվել ենք, մեր վրա մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ. Մարզահամերգային համալիրում դիմելով Սրբազան շարժման մեծ հավաքին ներկա համակիրներին՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա երախտիքի խոսքեր ասաց հավաքվածներին. «Ու ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել և հենց հիմա շարունակում ենք և շարունակելու ենք ու հասնելու ենք հաղթական ավարտին, որովհետև դուք ոչ մեկից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից»,-ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը դիմեց դահլիճում ներկա արցախցիներին. «Ես ուզում եմ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հյուր չեն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու ենք մեր Արցախ, վերադառնալու ենք մեր տները»։