Սկսված գործն ավարտին ենք հասցնելու.Գառնիկ Դանիելյան
Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները կստանան. այս մասին այսօր Սրբազան շարժման հավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա մեկնարկ է մի նոր փուլի և այս մեկնարկը կարծում եմ ավարտին կհասցնի այն գործը, որը մենք միասին սկսել ենք ամիսներ առաջ։ Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ արագ հնարավոր էր իշխանություններին հեռացնել, բայց այս ժամանակահատվածում չստացվեց հեռացնել։ Այո, հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կհեռացնենք»,-ասաց նա և նշեց, որ պայքարի ընթացքում եղած խութերը կեռացնեն և կընթանանք առաջ։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ընդդիմադիրների ամբիցիաները խանգարում են Փաշինյանին վռնդել, բոլորը կարծում են՝ իրենք են առանցքը։
«Բոլորս մի նավի մեջ ենք, այս իրավիճակը հանդուրժել այլևս ի վիճակի չենք։ Կամք ու վճռականություն է պետք էս թրքահպատակ իշխանությանը դուրս շպրտելու համար։ Ընդդիմադիրներին ամբիցիաներն են խանգարում, իրենց շուրջ մի քանի հոգի հավաքում են ու մտածում են, որ ինքն ա աշխարհի առանցքը, իր շուրջը պիտի ձևավորվեն գործընթացները, կնիքից բացի ոչինչ չունեն», – նշեց Դանիելյանը։