ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն
Պետքարտուղարությունը մտահոգված է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու՝ Իրանի ենթադրյալ փորձերով և մտադիր է Թեհրանին պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների համար, ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Իրանի վերջին փորձերն ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ՝ փորձելով խարխլել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։
Բայց, իհարկե, դրանք մտահոգիչ են։ Իրանը չպետք է միջամտի մեր ընտրություններին, և ոչ մի երկիր չպետք է միջամտի դրանց»,- ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։