Ադրբեջանը ստում է. գերմանացի պաշտոնյան` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման մասին

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը վստահ է` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վերաբերյալ Բաքվի հերքումներն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Ռոթը հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը` անդրադառնալով տեղահանված արցախցիների վերադարձի վերաբերյալ ԳԴՀ դիրքորոշմանը։

«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է։ Բայց որքան էլ ցավալի է ինձ համար, ես վերադարձի հնարավորություն չեմ տեսնում ու չենք կարող մարդկանց հույս տալ, որ այսինչ բանը կլինի, քանի որ դա չենք կարող երաշխավորել։ Ադրբեջանական կառավարությունն ասում է` էթնիկ զտում և բռնի տեղահանություն տեղի չի ունեցել, բայց բոլորս էլ գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Ռոթը։

Տեսանյութեր

Լրահոս