Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին

Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին, ինչպես նաև համագումարի Կոնգրեսական հարաբերությունների հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանին:

Հանդիպման սկզբում Արման Թաթոյանը ներկայացրեց Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ադրբեջանական ռազմավարությունը, արցախահայության էթնիկ զտումների, արցախահայերի վերադարձի և այլ հարցեր:

Արման Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայցեկարգը, որն իրականում Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագիր է։

Անպատժելիության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը:

Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարին` ընդգծելով համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնեց նաև համատեղ կարևոր ծրագրեր իրագործելու համար` հանուն ամբողջ աշխարհում հայերի իրավունքների ու շահերի պաշտպանության։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս