Բաժիններ՝

Ճապոնիան Թուրքիայի քաղաքացիների համար պարտադիր վիզային ռեժիմ չի սահմանել

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը Ստամբուլում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությանը հարցում է ուղարկել լրատվամիջոցներով տարածվող լուրերի վերաբերյալ, համաձայն որոնց՝ Ճապոնիան Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել է պարտադիր վիզային (մուտքի արտոնագիր) ռեժիմ:

Ի պատասխան գործակալության վերոհիշյալ հարցմանը՝ նշվել է, որ այն լուրերը, թե հոկտեմբերի 1-ից ի վեր պարտադիր վիզային ռեժիմ է սահմանվելու, իրականությանը չեն համապատասխանում:

«Առկա վիզային ռեժիմը շարունակվում է և վավեր է: Այդպիսի գործընթաց չկա, մենք այդպիսի լուրեր չունենք և այդպիսի որոշումների կայացման պարագայում սովորաբար 1-ից 3 ամիս առաջ հանրությանը պատշաճ իրազեկվում է»,- հայտնել են ճոպանոական հյուպատոսությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս