Շվեդիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարությունը Լապլանդիայում
Ֆիննական Լապլանդիայում ստեղծվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը կգտնվի շվեդական հրամանատարության ներքո։
Այդ մասին հաղորդում է MTV UUTISET ֆիննական լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Շվեդիան կստանձնի ռազմակայանը ղեկավարելու և զորքերը վերահսկելու պատասխանատվությունը։ Բացառված չէ, որ 20-50 շվեդ սպա ուղարկվի Ֆինլանդիա, իսկ ռազմակայանի անձնակազմը կլինի հիմնականում շվեդական։ Նշվում է, որ դա Ֆինլանդիային թույլ կտա կենտրոնանալ երկրի հարավային հատվածի պաշտպանության վրա:
Սեպտեմբերի 16-ին Ստոկհոլմում տեղի կունենա Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունների համատեղ նիստը։
Սեպտեմբերի 15-ին այդ երկրների վարչապետները ֆիննական և շվեդական լրատվամիջոցներում հրապարակված համատեղ նամակում ընդգծել են ՆԱՏՕ-ին համատեղ անդամակցության կարևորությունը։