
Սերբիայում ասել են, թե որ դեպքում կհրաժարվեն ԵՄ-ից

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Սերբիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից, եթե բախվի պայմանների, որոնք նա չի կատարի։
«Եթե այդ ճանապարհի վերջում մեզ սպասում է այսպես կոչված Կոսովոյի ճանաչում, նույնասեռ ամուսնությունների թույլտվության պարտավորություն կամ մասնակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ հակամարտությանը, մենք չպետք է գնանք այդ ճանապարհով» , – ասել է նա:
Նրա խոսքով՝ Բելգրադը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին է, սակայն այդ գործընթացի արագությունը նրանից կախված չէ:
Նա նշել է, որ Սերբիայի իշխանությունները հավատարիմ կմնան ռազմական չեզոքությանը և բարեփոխումներին, որոնք համապատասխանում են երկրի շահերին: