Բաժիններ՝

Տիեզերական զբոսաշրջիկներով Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել․ SpaceX

Crew Dragon տիեզերանավը, որը սեպտեմբերի 10-ին Polaris Dawn առաքելությամբ զբոսաշրջիկների հետ թռիչք է իրականացրել տիեզերք, այսօր վայրէջք է կատարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մերձակայքում, հայտնում է միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը:

«Վայրէջքը հաստատվել է․.. Բարի գալուստ Երկիր», – ասվում է SpaceX-ի X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03.38-ին։

Polaris Dawn կոմերցիոն առաքելությամբ Crew Dragon տիեզերանավը մեկնարկել է թռիչքը սեպտեմբերի 10-ին՝ Falcon 9 կրող-հրթիռով: Առաքելության կազմում ընդգրկված էին գործարար Ջարեդ Այզեքմանը, նախկին ռազմական օդաչու Սքոթ «Քիդ» Պոտիտը, SpaceX-ի տիեզերագնացների վերապատրաստման ծրագրի ղեկավար Սառա Գիլիսը և NASA-ի թռիչքների նախկին բժշկակենսաբանանական ղեկավար, SpaceX-ի տիեզերական գործողությունների գլխավոր ինժեներ Աննա Մանոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս