Բաժիններ՝

Գյումրիում անցկացվելու է «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրիում կանցկացվի տարածաշրջանում առաջին «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը։

Փառատոնի շրջանակում 13  երկրների համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 14 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի օրակարգում ներառված են վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30