
Վստահեցնում եմ՝ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյան

Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր. այս կապակցությամբ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել:
«Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից», – նշված է ուղերձում:
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, և որ իշխանությունների քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով:
«Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար», – եզրափակել է նա: