Բաժիններ՝

Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գնահատել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ու Թուրինի «Յուվենտուսի» շանսերը Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում։

«Մենք երկու տարի առաջ «Ինտերի» հետ խաղացել ենք եզրափակչում։ Խոսքը մի թիմի մասին է, որը գերիշխում է իտալական լիգայում ու խաղում է շատ լավ։ Նրանք բարձունքում են։

«Յուվենտուսը» պետք է փոխի իր փիլիսոփայությունը։ Դրանք մեծ ակումբներ են, անհամբերությամբ եմ սպասում հանդիպումներին։

Կարո՞ղ են «Ինտերն» ու «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայում պայքարել տիտղոսի համար։ Այսօր դեռ վաղ է խոսել այդ մասին»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է Сalciomercato-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում «Ինտերի» մրցակիցներն են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» (Անգլիա), «Լայպցիգը», (Գերմանիա), «Բայերը» (Գերմանիա), «Ցրվենա Զվեզդան» (Սերբիա), «Յանգ Բոյզը» (Շվեյցարիա), «Մոնակոն» (Ֆրանսիա) և «Սպարտա Պրահան» (Չեխիա)։ Առաջին անգամ գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր ակումբ կանցկացնի 8 հանդիպում, չորսական տնային և արտագնա: 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս