Կա իրականություն և կա մեդիա-ֆոն․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Կա իրականություն ու կա մեդիայում ներկայացվող, հաճախ՝ բացասական ֆոն։ Այսօր Լոռու մարզում պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նշենք, որ Օվերչուկը այսօր Լոռու մարզում ծանոթացել է մայիսյան ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքների արդյունքներին։
ՌԴ փոխվարչապետը շեշտեց՝ այն, ինչ այսօր, օրինակ, բոլորը տեսան, դա իրական կատարված աշխատանքն էր։
«Մենք ունենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության իրական աճ, որը խոսում է մեր երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման մասին, կա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցչի իրական աշխատանքը։ Պետք է տարբերակել՝ ինչ է կատարվում իրական աշխարհում և ինչ է մատուցվում մեդիայի օրակարգով, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Օվերչուկը։