
Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող «Toyota»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին, իսկ հետևի համարանիշներն էլ հանել էին, որը պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։
Բախման հետևանքով էլ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։