Դատարանն Առուշ Առուշանյանին դատապարտել է ազատազրկման՝ 1 տարի 8 ամիս ժամկետով

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով։

Այսօր դատարանը որոշում է ընդունել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության  միջնորդությունը բավարարել մասնակի՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022  թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելու պատիժը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։

Դատարանի վճռով՝ Առուշանյանին ՏԻՄ-երում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը կհաշվարկվի ազատազրկման մեկ օրվա դիմաց։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում։

Ավելի վաղ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30