Կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը:

Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառմանը ներկա են գտնվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրից ու կազմակերպությունից։

«Երևանյան երկխոսության» պաշտոնական հատվածը նախատեսված է սեպտեմբերի 10-ին և 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30