
Աբովյանում բախվել են «Opel»-ները. տուժածներ չկան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Պետրոս Հակոբյանի վարած «Opel Astra» և 35-ամյա Հայկ Թադևոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Պ. Հակոբյանը աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։