ՀՀ-ի մասին երազները, այդ թվում` «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։

«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում ` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,– ասել է նա։

Դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացմանը։ Ինչպես հուլիսի վերջին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Թեհրանը նախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից:

Խամենեին ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից:

Տեսանյութեր

Լրահոս