Բաժիններ՝

Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900-րդ գոլը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900-րդ գոլը։ Այս մասին տեղեկանում ենք Պորտուգալիայի հավաքականի X-ի էջից:

Ֆուտբոլիստն իր հոբելյանական գոլը խփել է Ազգերի լիգայում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում՝ կրկնապատկելով պորտուգալացիների առավելությունը:

Ռոնալդուն չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, նա 183 հանդիպում է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իսպանական «Ռեալ Մադրիդի» և իտալական «Յուվենտուսի» կազմում՝ խփելով 140 գոլ։

Ռոնալդուն 7 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Կրիշտիանու Ռոնալդուին ռեկորդակիր է նաև Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի (17) և անընդմեջ խփած գոլերի (11) քանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս