2023 թվականին խոլերայից մահացությունն աճել է 71 տոկոսով
2023 թվականին խոլերայից մահացությունների և այդ հիվանդությամբ վարակվելու դեպքերի թիվն աճել է համապատասխանաբար 71%-ով և 13%-ով՝ 2022 թվականի համեմատ։ Ավելի քան չորս հազար մարդ մահացել է։ Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Պարզաբանվում է, որ գրանցված դեպքերի 38%-ը եղել է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում։Խոլերան ծայրահեղ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի ընդունման միջոցով:
Խոլերան կարող է առաջացնել սուր, ջրային լուծ, իսկ հիվանդության ծանր ձևերը կարող են մահացու լինել ժամերի ընթացքում, եթե չբուժվեն: