Վրաստանում տեղացի այցելուների թիվն ավելացել է

Վրաստանում տեղացի այցելուների թիվն ավելացել է: Ըստ aliq.ge-ի՝ այս տվյալները հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը։

2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածքում 15 տարեկան և ավելի մեծ տարիքի տեղացի այցելուների ամսական միջին թիվը հասել է 1 մլն 367 հազար 200-ի, իսկ երկրի տարածք նրանց կատարած այցելությունների ամսական միջին թիվը կազմել է 1 մլն 699 հազար 300-ի։

Ըստ զեկույցի` այցելուների ամսական միջին թիվը նշված ժամանակահատվածում աճել է 6 տոկոսով և 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

«2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք կատարած վրացի ռեզիդենտ այցելուների զբոսաշրջային այցելությունների ամսական միջին թիվը հասել է 722 հազար 9-ի, ինչը 7,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2024 թվականի երկրորդ եռամսյակում այցելուների 36,2 տոկոսը պատկանել է 31-50 տարիքային խմբին։ Կանանց թիվը կազմել է այցելուների ընդհանուր թվի 56,3 տոկոսը։

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ այցելուների 39,2 տոկոսը Թբիլիսիի բնակիչ է, 16 տոկոսը՝ Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջանների, 8,6 տոկոսը՝ Քվեմո Քարթլիի շրջանի, իսկ մնացած շրջանները ներկայացված են համեմատաբար ցածր թվով։

2024 թվականի երկրորդ եռամսյակում այցելությունների մեծ մասը (52,4 տոկոս) կատարվել է ընկերներին/հարազատներին տեսակցելու նպատակով։

Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ այցելությունները կատարվել են Թբիլիսիում (ամսական` միջինը 379 հազար 4 այցելություն) և Իմերեթիի շրջանում (ամսական` միջինը 373 հազար 9 այցելություն):

2024 թվականի երկրորդ եռամսյակում կատարված այցելությունների ընթացքում ամսական միջին ծախսերի քանակը կազմել է 264,2 մլն լարի։ Այս ցուցանիշը 13,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ մեկ այցելության միջին արժեքն աճել է 6,6 տոկոսով և կազմել 155,5 լարի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս