Բաժիններ՝

Մաքսային մարմնի կողմից հավաքագրվող եկամուտները պակասել են, հարկային մարմնի կողմից հավաքագրվողը՝ աճել

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերն ավելացել են 123 մլրդ դրամով, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 62.9 մլրդ դրամով: Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտե նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

Անդրադառնալով հարկային եկամուտներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Առաջին կիսամյակի կատարողականը 1 տրլն 187.6 մլրդ դրամ է կազմում, որը 60.1 մլրդ դրամով կամ 5.3 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ավելի շատ հարկ ենք հավաքել անցյալ տարվա համեմատ»:

Անդրադառնալով պետբյուջեի մասին օրենքով պլանավորվածի նկատմամբ թերակատարմանը՝ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե որ հարկատեսակն ինչ չափով է նվազել: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկը 4.9 տոկոսով նվազել է: «Սակայն տեսնենք, թե որ ավելացված արժեքի հարկն է, որ նվազել է. մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, այն նվազել է 34.7 տոկոսով: Դա բացարձակ մեծությամբ 62.8 մլրդ դրամ է: Այսինքն՝ պակասել են ներմուծումները: Ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է: Ներմուծումը պակասել է, հետևաբար պակասել է այս եկամուտը:  Հարկային մարմնի կողմի հավաքագրված հարկերն ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14 տոկոս, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 62.9 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Ներմուծումների նվազումն, ըստ Բադասյանի, պայմանավորված է մի քանի ապրանքատեսակների նշանակալի ազդեցությամբ: Առաջինը՝ անցյալ տարվա օգոստոսի 1-ից ՌԴ-ում ընդունված օրենքով պայմանավորված՝ նվազել է ավտոմեքենաների ներմուծումը: Ավտոմեքենաների ներմուծման մեծ բում էր նկատվել, որն այս տարվա առաջին կիսամյակում չի եղել: 

«Երկրորդ՝ ակցիզային հարկի մասով էլ ունենք 5.9 մլրդ դրամի նվազում, որը հիմնականում պայմանավորված է ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ, ինչն էլ պայմանավորված է որոշ օրենսդրական փոփոխություններով: Այսինքն՝ ներմուծողներն ամեն ինչ արել են, որ անցյալ տարվա ավարտին մեծ ներմուծումներ ունենան, որ որոշակի կարգավորումներ իրենց վրա չտարածվեն: Հիմնական նվազեցումները բաժին են ընկնում ներմուծմանը»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այլ գործոններ ևս կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30