Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնություն․ Հայ շախմատիստների արդյունքները
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքն ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստ արծաթե մեդալ է նվաճել մրցաշարում:
Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Բենիկ Ագասարովը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Անի Նահապետյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Սոֆիա Բաղրամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում:
Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Մեր պատվիրակության մարզիչներն էին Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանը և Տիգրան Ազարյանը։