Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար. Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար
Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ:
Բայց պաշտոնական Երևանը նույնիսկ համաձայնեցված կանոնակարգը չհրապարակեց՝ խոստանալով դա անել միայն երկուշաբթի: Դա արդեն կասկածներ է ծնում, որ Փաշինյանը «հպարտանալու» առիթ, թերևս, չունի:
Իսկ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հասկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի: «Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Նոր սպառազինություն է գնում, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն կնքել ու դրա պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է նա:
Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար»։