Բաժիններ՝

Երիտասարդների մոտ թմրամիջոց և դանակներ են հայտնաբերվել

Երևանի պարեկները օգոստոսի 28-ին, ժամը 22.18-ին, Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են այրված հետքերով ապակե տարա և բյուեղանման զանգված: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ տեսակի թմրանյութ է, իր օգտագորխման համար ձեռք է բերել Տելեգրամի միջոցով: Գեղակերտցի 30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նույն օրը, կեսգիշերն անց, Երևանի պարեկները Բուժաշխատողների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել երեք երիտասարդների: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ երկուսի մոտ հայտնաբերվել են դանակներ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս