Բաժիններ՝

Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Իրաք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք՝ այդ երկրի վարչապետ Մոհամմեդ շիա աս Սուդանիի հրավերով։

Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ է Սադեղը։

Դեսպանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որ Իրաքի նախագահը պետք է ստորագրեր ուղղաթիռի վթարի պատճառով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, կստորագրվեն Փեզեշքիանի առաջիկա այցի ժամանակ։ 

Դեսպան Սադեղը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի այցն Իրաք կնպաստի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական և մշակութային մակարդակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031