Բաժիններ՝

Վորոնեժի մարզում տարհանվել է երկու բնակավայր

ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո որոշում է ընդունվել տարհանել երկու բնակավայրերի բնակիչների:

Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։ «Նրանց համար շրջկենտրոնում ժամանակավոր տեղակայման վայր է հատկացվել», – օգոստոսի 28-ի առավոտյան իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։

Գուսևի խոսքով՝ Ռոսոշանսկի շրջանում ՀՕՊ-ի հերթապահ ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ԱԹՍ։

Տուժածներ և ավերածություններ չկան։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց բռնկում է առաջացել պայթյունավտանգ օբյեկտների մերձակայքում: Պայթյուն չի եղել, սակայն օպերատիվ ծառայությունները որոշում են կայացրել ժամանակավորապես տարհանել երկու բնակավայրերի բնակիչների։«Բռնկումը հաջողվել է վերացնել տեղի ուժերով: Իրադրությունը կայունացել է: Բնակիչները վերադառնում են իրենց տներ։

Իր հերթին Astra հրատարակությունը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդել է, որ ԱԹՍ-ները հարվածել են Մալայա Մեժենկա ագարակում գտնվող զինամթերքի պահեստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս