
Հնդկաստանն ԱՄՆ-ից գնել է ևս 73 000 ինքնաձիգ

Հնդկաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է 73 հազար SIG-Sauer-716 Patrol ավտոմատ գրոհային հրացանների մատակարարման պայմանագիր՝ ՆԱՏՕ-ի 7,62×51 մմ ստանդարտ տրամաչափի փամփուշտների hամար: Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի։
«Խոցման 500 մ հեռահարությամբ SIG-Sauer-716 ինքնաձիգները նախատեսված են բանակային զորամասերի զինման համար, որոնք տեղակայված են Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի սահմաններին», – մեջբերում է հրատարակությունն աղբյուրի խոսքը։
Պայմանագիրն ստորագրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող արագացված ռազմական գնումների ծրագրի շրջանակներում։
Ավելի վաղ Նյու Դելին և Վաշինգտոնը կնքել են առաջին գործարքը, որը նախատեսում է 72 400 SIG-716 ինքնաձիգի մատակարարում: Դրանց համար զինամթերքի արտադրությունն ամբողջությամբ ապահովում են Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները: