Բաժիններ՝

Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի

Իրանը հավանություն կտա պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից», – Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում մեջբերված նրա խոսքից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Ինչպես նշել է Արաղչին, Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը կմնա անփոփոխ նոր կառավարության գալուց հետո, և Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին, ինչպես  նախկինում։Իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն Արաղչիին շնորհավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և նրան տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

Խալիլ ալ Հեյան նաև ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը բարձր է գնահատում այն ​​աջակցությունը, որ ցուցաբերում է Իրանը։

Օգոստոսի 15-16-ը Դոհայում տեղի են ունեցել բանակցություններ՝ նպատակաուղղված Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատմանը։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են օգոստոսի 25-ին Կահիրեում։ Հանդիպումներն ավարտվել են առանց հստակ արդյունքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս