Բաժիններ՝

Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է ձորակում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները պարզել են, որ «Ford Transit»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հախինյանը, իսկ գնացքավարը եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն էլբակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս