Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը պաշտոնապես լուծարել է Ալսուի եւ Յան Աբրամովի ամուսնությունը
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը պաշտոնապես լուծարել է Ալսուի և Յան Աբրամովի ամուսնությունը։ «Ամեն օր մենք տարբեր որոշումներ ենք կայացնում, երբեմն դրանք ընդմիշտ փոխում են մեր կյանքը: Այսօր նոր գլուխ է սկսվում»,- գրել է երգչուհին սոցցանցերում։
Ամուսնալուծության նախաձեռնողն Ալսուն է: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Աբրամովը պատրաստ չէ բաժանվել կնոջից եւ ծրագրել է ամեն ինչ անել ամուսնությունը փրկելու համար։ Ձախողման դեպքում գործարարն ասել է, որ կվճարի հսկայական գումար՝ 2,5 միլիարդ ռուբլի։ «Սուտ է ասում»,- այն ժամանակ մեկնաբանել էր երգչուհին։
Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին մինչև վերջին պահը փորձում էր հաշտեցնել Ալսուին և Յանին։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը վճռական է եղել փրկել ընտանիքը եւ առաջարկել է բոլոր հնարավոր տարբերակները։ Եվ այդպես էր մինչև վերջին պահը, մինչև նոր տվյալներ հայտնվեցին։
«Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ Յանի և Ալսուի ամուսնությունն այլևս չի կարող շարունակվել։ Սա վերջն է։ Եվ այսօր այս հարցում պաշտոնական վերջակետ դրվեց: Կարծում եմ՝ կողմերից ոչ մեկը չի բողոքարկի։ Ցավոք սրտի, սա վերջն է»,- նշել է Դոբրովինսկին՝ հավելելով, որ չի կարող այդ տեղեկատվությունը հրապարակել առանց իր հաճախորդի թույլտվության։
News.am