
Այս գիշեր Երեւանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Օգոստոսի 28-ին՝ ժամը 01:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1969 թ․), VAZ (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1986 թ․) և BMW (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Մ.-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota և VAZ մակնիշների ավտոմեքենաները և դադարեցրել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։