Բաժիններ՝

«Օազիս» խումբը 15 տարի անց վերամիավորվել է և հայտարարել համաշխարհային շրջագայության մասին

Անգլիական «Օազիս» խումբը հայտարարել է, որ վերամիավորվել է և 2025 թվականին համերգներով համաշխարհային շրջագայության կմեկնի։

X սոցիալական հարթակում խումբը գրել է, որ 2025 թ. ամռանը համերգներով հանդես կգա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Նրանք համերգներ կունենան Քարդիֆում, Մանչեստրում, Լոնդոնում, Էդինբուրգում և Դուբլինում հուլիսին և օգոստոսին։ Սրանք կլինեն Եվրոպայի միակ համերգները։

Իսկ նույն տարվա վերջում խումբը նաև նախատեսում է համերգային շրջագայությունների մեկնել Եվրոպայից դուրս։ Խմբի հիմնադիրներ Նոել և Լիամ Գալագեր եղբայրները վերջին անգամ միասին նվագել են 15 տարի առաջ։

«Օազիս»-ը Բրիտանիայի պատմության մեջ ամենալավ վաճառվող խմբերից մեկն է և մեծ հաջողություններ է ունեցել 1990-ականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031