Բաժիններ՝

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի ամառային Պարալիմպիկ խաղերին:

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա:

Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Թիմը Ֆրանսիա է մեկնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս