Բաժիններ՝

Բնակարանային գողություն Դավիթ Անհաղթի փողոցում

Օգոստոսի 24-ի առավոտյան, ժամը 7.35-ի, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ օգոստոսի 17-ի ժամը 10.30-ից օգոստոսի 24-ի ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Դավիթ Անհաղթի փողոցի իր բնակարանի մուտքի դուռն ու փականը և պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ 24-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ:

Հետագա միջոցառումների արդյունքում 21-ամյա երիտասարդը Դրոյի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 24-ամյա երիտասարդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս