Բաժիններ՝

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը

76 տարեկանում մահացել է ֆուտբոլային հայտնի մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը, որն ամիսներ շարունակ պայքարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

Այս մասին հաղորդում են միջազգային  լրատվամիջոցները։ «Այսօր առավոտյան մեր հայրը՝ Սվեն-Յորան Էրիկսոնը, հանգիստ քնեց իր տանը՝ Բյորքեֆորսում՝ Սուններից ոչ հեռու: Նա երկար ժամանակ քաջաբար պայքարեց իր հիվանդության դեմ, բայց հիմա այն ավարտվել է», – նշել են մարզչի զավակները։

1976 թվականից Սվեն-Յորան Էրիկսոնն անցել է մարզչական աշխատանքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական «Ֆիորենտինա»-ն, «Լացիո»-ն և «Ռոմա»-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լեսթեր Սիթի»-ն, պորտուգալական «Բենֆիկա»-ն, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս