Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագետների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին
Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:
Նիկոլ Փաշինյանի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ: