Իսակովի պողոտայում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: