Իսկ մարդամեկն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում…Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իսկ մարդամեկն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում…

Սևանի լողափերից մեկում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նա կոտրվածքով հոսպիտալացվել է
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սահակյանն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Նա հորդորել է դադարեցնել նման պահվածքը, ինչից հետո նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան:
Այս փաստը խոսում է այն մասին, թե Նիկոլի Հայաստանում ինչքան է վարկաբեկվել ոստիկանությունը: Սա ինքնին բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի. մի կողմից, ոստիկանությունն այլևս նույնացնել է Փաշինյանի «զորքի» հետ, մյուս կողմից՝ ոստիկանության համակարգում կադրային նշանակումների հիմքում իսպառ բացակայում են մերիտոկրատիայի սկզբունքները:

Ի դեպ, ուշագրավ է սևանյան այդ օրվա խրոնիկայի կոնտրաստը. երբ ոստիկանության բարձրաստիճան սպան ծեծի էր ենթարկվում, նույն տարածքում Փաշինյանն անհոգ հեծանիվ էր քշում…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031