Երևանում և Աբովյանում քամու հետևանքով ծառեր են կոտրվել և ընկել
Օգոստոսի 25-ին` ժամը 20:58-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառը կոտրվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։