Տավուշի մարզի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում օգոստոսի 26-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։