
Հրդեհ Ալափարս գյուղում. այրվել է մոտ 10 հա հնձած արտ և խոտածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 10։13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արափարս գյուղում՝ «Բադալի» արձանի մոտակա դաշտում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է հնձած արտ և խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել է մոտ 10 հա հնձած արտ և խոտածածկույթ (մոտ 15 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքի 15 բնակիչ։